Թունիսում արտակարգ իրադրությունը դարձրել են անժամկետ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 27, 2011 11:10
Թունիսի ժամանակավոր նախագահ Ֆուեդ Մեբազան հայտնել է երկրում հայտարարված արտակարգ իրադրությունն անորոշ ժամկետով երկարաձգելու մասին. համապատասխան հրաման է ստորագրվել հուլիսի 26-ին:
Այն ենթադրում է զանգվածային հավաքների արգելք ու ոստիկանությանը հնարավորություն է տալիս կրակ բացել այդ օրենքը խախտողների դեմ: Արտակարգ իրադրություն Թունիսում հայտարարվել էր հունվարի 14-ին նախագահ Զին էլ-Աբիդին բեն Ալիի դեմ զանգվածային բողոքների առիթով: Նույն օրը երեկոյան Բեն Ալին փախավ Սաուդյան Արաբիա, ինչից հետո գահընկեց արվեց:
Նրա փախուստից հետո նոր իշխանությունը փորձում է երկրում կարգավորել քաղաքական համակարգը: Հոկտեմբերի 23-ին պատգամավորների ընտրություններ են նշանակված, ովքեր կզբաղվեն Թունիսի նոր սահմանադրության նախագիծը կազմելով: Մեբազան խոստացել է իր իրավասությունները վայր դնել` սահմանադրական խորհրդի ընտրությունից հետո:






Facebook
Tweet This
Email This Post
