Մարդկանց մեծամասնության համար Համացանց մուտք ունենալը հարստությունից ավելի կարեւոր է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 27, 2011 12:18

Պարզվում է, որ մարդկանց մեծամասնության համար Համացանց մուտք ունենալը փողից ավելի կարեւոր է. օգտատերերի ճնշող մեծամասնությունը երբեք չէր համաձայնի այլեւս երբեք Համացանց չմտնել, եթե դրա դիմաց նրանց նույնիսկ առաջարկեին մեկ միլիոն դոլար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այսպիսին են այն հարցման արդյունքները, որն անցկացրել է Ամերիկյան կրթական հիմնադրամը (TFAS):

Ըստ մեկ այլ հարցման արդյունքների, որն անցած շաբաթ անցկացվել է Մեծ Բրիտանիայում, պարզվել է, որ Համացանցի օգտատերերի 53 տոկոսը խիստ վշտանում է, երբ չի կարողանում մտնել Համացանց, իսկ 42 տոկոսն իրեն միայնակ է զգում: Հետազոտությունը ցույց է տվել, որ մարդիկ այդ զգացումներն ունենում են նույնիսկ այն ժամանակ, երբ կարճ ժամանակ չեն կարողանում հայտնվել Համացանցում:

Ինչպես գրում է The Daily Mail-ը, հարցմանը մասնակցել է ավելի քան հազար մարդ: Համացանց մտնելու ընդունակ բոլոր սարքերից լիակատար հրաժարումը հարցվածներից մի քանիսը համեմատել են խմելը կամ ծխելը թողնելու փորձերի հետ: Իսկ հարցման մասնակիցներից մեկը նույնիսկ հայտարարել է, որ իր համար Համացանց մուտքից զրկվելը նույնը կլիներ, եթե կտրեին իր ձեռքը:

2010 թվականի վերջին անցկացված եւս մեկ հարցում ցույց Էր տվել, որ մարդկանց մեծամասնության վրա ամենաուժեղ տեխնոլոգիական ազդեցությունը գործել է հենց գերարագ Համացանցը: ԱՄՆ-ի 1950 մեծահասակ բնակիչների 28 տոկոսը հայտարարել է, որ Համացանց մուտքն այն տեխնոլոգիաներից մեկն է առանց որի իրենք չեն կարող յոլա գնալ:

 

Դիտվել է 1037 անգամ:
Print Friendly

Leave a Reply