ՀՀ նախկին նախագահն այսօր նշում է ծննդյան 55-րդ տարեդարձը
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | August 31, 2009 19:40
ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր նշում է ծննդյան 55-ամյակը, ինչի կապակցությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական հեռագիր է հղել:
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 55-րդ տարեդարձի կապակցությամբ:
Դժվար է գերագնահատել այն հսկայական անձնական ներդումը, որ Դուք ունեցել եք մեր ազատամարտի, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների կայացման, ամրապնդման ու զարգացման գործում»,-ասված է հեռագրում:
Ռոբերտ Քոչաևյանը ծնվել է 1954 թ.` ԼՂ Ստեփանակերտ քաղաքում։ Միջնակարգ դպրոցն ավարտել է Ստեփանակերտում։ 1972-1974 ծառայել է խորհրդային բանակում։ 1982-ին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը:
1994 թ. դեկտեմբերի 24-ին ԼՂՀ Գերագույն խորհրդի որոշմամբ, իսկ 1996թ. նոյեմբերին համաժողովրդական ընտրություններով Քոչարյանն ընտրվել է ԼՂՀ նախագահ:






Facebook
Tweet This
Email This Post
