Չինացիների զույգը սեփական երեխաներին վաճառել է տեսախաղերի համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 27, 2011 8:37

Զույգը սեփական 3 երեխաներին վաճառել է` օնլայն խաղերի համար վճարելու նպատակով: Զույգը երեխաների վաճառքով զբաղվում է 2009-ից: Ինչպես պարզվեց, նրանք գաղափար անգամ չեն ունեցել, որ խախտում են օրենքը: Երբ նրանց հարցրել են` արդյոք չեն կարոտում սեփական երեխաներին, ամուսինները պատասխանել են. «մենք չենք ուզում նրանց մեծացնել, մենք պարզապես ցանկանում ենք վաճառել, որ մի քիչ գունար ունենանք»:

Իրավապաշտպան մարմիններին այդ մասին հայտնել է երեխաների տատիկը: Ով է գնել երեխաներին ու ամուսինների նկատմամբ գործ հարուցվել է` դեռևս հայտնի չէ:Ամուսինները ծանոթացել են 2007-ին` ինտերնետ սրճարանում: Մտերմացել են տեսախաղերի նկատմամբ սիրո շնորհիվ: 2008-ին տղա են ունեցել ու բառացիորեն, երեխայի ծնունդից մի քանի օր անց, փոքրիկին թողել են տանն ու կրկին ինտերնետ-սրճարան գնացել, որը տնից 30 կմ հեռավորության վրա է: 2009-ին զույգը դուստր է ունեցել ու այդ ժամանակ էլ  մտահղացել  երեխային վաճառելու ու դրա դիմաց  տեսախաղերի համար գումար ձեռքբերելու գաղափարը:

Ծնողները սեփական դստերը վաճառեցին 3 հազար յուանով (500 դոլարից մի քիչ պակաս) ու, գրեթե իսկույն էլ ողջ գումարը վատնեցին: Դրանից հետո նրանք որոշեցին վաճառել նաև ավագ որդուն, ինչն իսկույն էլ իրագործեցին: Տղային վաճառեցին մոտ 4,600 դոլարով: 2010-ին ևս մեկ տղա ունեցան ու կրկին վաճառեցի  4600 դոլարով:

 

 

 

:

 

Դիտվել է 1126 անգամ:
Print Friendly

Leave a Reply