Գերմանիան հայտարարել է աղիքային ինֆեկցիայի համաճարակի ավարտի մասին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 27, 2011 8:16

«Համաճարակ այլևս չկա»,- հայտարարել են Ռոբերտ Կոխի ինստիտուտի հաղորդագրության մեջ: Նշվում է, որ վերջին դեպքը գրանցվել է հուլիսի 4-ին:

Ինստիտուտի նախագահի խոսքով, կարելի է համաճարակն ավարտված համարել, քանի որ նոր դեպքեր այլևս չեն գրանցվել: Իսկ հիվանդության գաղտնի շրջանը 3 շաբաթ է տևում:

Սակայն  կշարունակեն հետևել E.coli O104:H4 շտամի առկայությանը: Մայիսից  սկսած, մահաբեր վարակի զոհ է դարձել 50 մարդ, որոնցից 48-ը` ԳԴՀ-ի բնակիչ: Եվս 2-ը մահացել են Շվեդիայում և ԱՄՆ-ում, սակայն նրանք նույնպես մահվանից առաջ այցելել էին Գերմանիա: Աշխարհի 16 երկրում գրանցվել էր  հիվանդության 4321դեպք: Երկար ժամանակ վարակի աղբյուրը չէին գտնում, ի վերջո հանգեցին այն եզրակացության, որ վարակը տարածվում է ծլած սոյայի սերմերից:

 

Դիտվել է 1051 անգամ:
Print Friendly

Leave a Reply