Հոսնի Մուբարաքն այլևս չի ուտում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 27, 2011 8:00

Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը  արդեն 4 օր է, ինչ հրաժարվում է սնունդից: Բժշկի խոսքով, նա շատ է նիհարել ու թուլացել: Հաշվի առնելով այդ վիճակը, հնարավոր է, որ նա չկարողանա ներկա գտնվել  իր գործի դատալսմանը, որը տեղի պետք է ունենա  օգոստոսի 3-ին: Շարմ էլ Շեյխի իվանդանոցում գտնվող Մուբարաքի բժիշկները պատմում են, որ նախկին նախագահը      միայն ջուր և այլ հեղուկներ է ընդունում, այն էլ` երբ շատ են ստիպում: Բժիշկները չեն բացառում այն տարբերակը, որ  այդպես շարունակվելու դեպքում ստիպված կլինեն ներերակային սնուցում տալ: Բացի այդ, նրանք Մուբարաքի հոգեկան վիճակի համար են անհանգստանում, քանի որ նա գտնվում է դեպրեսիվ վիճակում:

 

 

Դիտվել է 1012 անգամ:
Print Friendly

Leave a Reply