Մարոկոյի թագավորը երկրում եռօրյա սուգ է հայտարարել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 27, 2011 1:46

Մարոկոյի թագավոր Մուհամեդ VI երկրում եռօրյա ազգային սուգ է հայտարարել` օդային աղետի կապակցությամբ: Ռազմա-տրանսպորտային “Հերկուլես”  С-130 ինքնաթիռը վթարվել է լեռնային տեղանքում, Գուելմին բնակավայրից 10 կմ հեռավորության վրա: Երկրում այդ  կապակցությամբ կիջեցվեն ազգային դրոշները, թագավորը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին: Արդեն հետաքննություն է սկսվել պատահարի առիթով, նախնական վարկածի համաձայն, նպաստել են եղանակային վատ պայմանները: Վերջին տվյալների համաձայն, զոհվել  են ինքնաթիռում գտնվող  բոլոր մարդիկ, թվով` 80-ը, որոնց մեծամասնությունը թագավորական ավիացիայի զինծառայող է եղել:

 

Դիտվել է 1087 անգամ:
Print Friendly

Leave a Reply