Մարոկոյի ավիավթարի զոհերի թիվը հասավ 78 մարդու
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 26, 2011 20:02
Մարոկոյի հարավում ռազմա-փոխադրիչ C-130″Հերկուլես” օդանավի կործանման հետևանքով զոհերի թիվը հասել է 78 մարդու, ևս երեքը ստացել են ծանր վնասվածներ:
Պաշտոնական աղբյուրները հայտնում են,որ օդանավի վրա 60զինվորական, 12 քաղաքացիական անձ և 9անձնակազմի անդամներ կային, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Ինչպես հաղորդում են երկրի թագավորական ժանդարմեայից, օդանավի կործանման պատճառը կարող է մառախուղի հետևանքով է վատ տեսանելիությունը լինել:
“Հերկուլեսները ” 65երկրներում գործածվող միջին քաշային ամենատարածված փոխադրող օդանավերն են:Դրանք պատրաստում է “Լոկխիդ “ֆիրման ավելի քան 40 տարի:
այդ օդանավի առաջին փորձնական թռիչքը եղել է 1954 թ. օգոստոսի 23 -ին,իսկ սերիական արտադրությունը սկսել է 1956թ. վերջերին փորձարկումների ժամանակ հայտնաբերած թերությունները վերացնելուց հետո:
Ինքնաթիռը կարող է տանել 92զինվոր լրիվ զինված կամ 64 պարաշյուտիստ կամ էլ 19,3 հազար կգ բեռ:






Facebook
Tweet This
Email This Post
