Եռիշխանություն
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | July 26, 2011 17:15
Մարտունիում շարունակվում է «Սևանա լիճ 2011» ՖԻԴԵ-ի դասակարգման 16-րդ կարգի միջաշախմատի միջազգային մրցաշարը: Կայացած 4 տուրից հետո առաջատարներն են` Ավետիք Գրիգորյանը, Տիգրան Պետրոսյանը, Հրանտ Մելքումյանը: Նրանք վաստակել են 2,5-ական միավոր: 2-ական միավոր ունեն վաստակել Զավեն Անդրիասյանը, Չինաստանի ներկայացուցիչ Ջո Ջիանչաոն, 1.5-ական միավոր`Արման Փաշիկյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Վրաստանի ներկայացուցիչ Բաադուր Ջոբավան, Բելառուսի ներկայացուցիչ Սերգեյ Ժիգալկոն: Մեկ խաղ է բաց թողել Ռուսաստանի ներկայացուցիչ Իլդար Խայրուլինը, ով վաստակել է 1,5 միավոր: Նրան վիրահատել են Հայաստանում, իսկ թե կշարունակի նա արդյո՞ք մրցումները` պարզ կդառնա հուլիսի 27-ին:






Facebook
Tweet This
Email This Post
