ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը առանձնազրույց են ունեցել

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 5, 2009 14:14

medved-serj_12ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևն առանձնազրույցի ընթացքում քննարկել են ռազմավարական երկու դաշնակիցների միջև համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային օրակարգին վերաբերող հարցեր:

Մեդվեդևը վերջին շրջանի հաճախակի հանդիպումներն օգտակար է գնահատել հայ-ռուսական համագործակցության, անձնական հարաբերությունների զարգացման տեսանկյունից և նշել, որ դրանք օգնում են կոնկրետ հարցերին տալ միանգամայն հասցեական լուծումներ:

Հայաստանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահին` ՀՀ-ին 500 մլն ԱՄՆ դոլար վարկ տրամադրելու համար:

img1383_87341Զրուցակիցներն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի համակամարտության կարգավորման գործընթացին: «Մեր վերջին հանդիպումից հետո մենք ռուս գործընկերների հետ աշխատել ենք ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման շուրջ: Հայկական կողմը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ ջանասիրաբար աշխատել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման շուրջ` համառորեն փնտրելով ճանապարհներ, որոնք թույլ կտան Լեռնային Ղարաբաղի ժողովրդին անվտանգ ապրել իրենց բնօրրանում, ինքնուրույն որոշել իրենց ճակատագիրը»- ասել է Սերժ Սարգսյանը:

Կողմերը քննարկել են նաև հայ-ռուսական տնտեսական փոխգործակցության հետագա ընդլայնմանն ու նախատեսվող ծրագրերի իրականացմանը, տրանսպորտի ոլորտին վերաբերող խնդիրներ, ինչպես նաև անդրադարձել են ՀԱՊԿ շրջանակում ռազմաքաղաքական համագործակցության ու արագ արձագանքաման ուժերի կազմավորման հարցերին:

Ավելի ուշ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ, Ադրբեջանի նախագահների ընթրիքը, որի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը վերաբերող հարցեր:

ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո երկկողմ և բազմակողմ ձևաչափերում սանկտպետերբուրգյան հանդիպումը 16-րդն էր Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև:

Դիտվել է 1227 անգամ:
Print Friendly

Leave a Reply