Վաղը Հայաստան կժամանի Լեհաստանի նախագահը
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | July 26, 2011 17:29
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով հուլիսի 27-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լեհաստանի Հանրապետության նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին, տիկնոջ՝ Աննա Կոմորովսկայայի հետ:
Այցի ընթացքում Լեհաստանի նախագահը հանդիպումներ կունենա Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի և Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:
Նախագահներ Սարգսյանի և Կոմորովսկու հանդիպումից հետո նախատեսվում է երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն և երկու երկրների ղեկավարների համատեղ մամուլի ասուլիս:






Facebook
Tweet This
Email This Post
