Կողբավան-Բագարան ճանապարհին մեքենա է շրջվել, 3 մարդ հիվանդանոցում է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 26, 2011 13:49
Հուլիսի 25-ին ոստիկանության Բաղրամյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 19.00-ի սահմաններում 51-ամյա Խաչիկ Ս.-ի վարած «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Կողբավան-Բագարան ճանապարհի 2-րդ կմ-ին շրջվել է, ինչի հետևանքով վարորդը և ուղևորները` 23-ամյա Տիգրան Ս.-ն ու 10-ամյա Անիտա Դ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիրի բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:






Facebook
Tweet This
Email This Post
