Ընթանում է կոալիցիա-ՀԱԿ երկրորդ հանդիպումը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | July 26, 2011 13:31

ՀՀ կառավարության ընդունելությունների տանն այսօր ընթանում է քաղաքական կոալիցիոն ուժերի եւ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը: Հանդիպումից առաջ կողմերը զերծ մնացին մեկնաբանություններից: Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին կայացած առաջին հանդիպման ընթացքում աշխատանքային օրակարգ չէր ընդունվել, եւ սպասվում է, որ այն կընդունվի այսօր: Քննարկումներն ընթանում են դռնփակ, ինչպես նախորդ անգամ: Նշենք, որ քաղաքական կոալիցիայի ներկայացուցիչներն են’ Դավիթ Հարությունյանը (ՀՀԿ), Գագիկ Մինասյանը (ՀՀԿ), Նաիրա Զոհրաբյանը (ԲՀԿ), Վարդան Բոստանջյանը (ԲՀԿ), Մհեր Շահգելդյանը («Օրինաց երկիր») եւ Խաչիկ Հարությունյանը («Օրինաց երկիր»), ՀԱԿ-ի ներկայացուցիչները’ Դավիթ Շահնազարյանը, Լեւոն Զուրաբյանը, Ֆելիքս Խաչատրյանը, Սամվել Աբրահամյանն ու Վահագն Խաչատրյանը:

Դիտվել է 857 անգամ:
Print Friendly

Leave a Reply