Էմի Ուայնհաուսի մայրը գիտեր, որ աղջիկը շուտով հեռանալու է իրենցից
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 26, 2011 13:31
Հարցազրույցում Ջենիս Ուայնհաուսն առանց զգացմունքների ու պարզ մեկնաբանել է դստեր մահը, ասելով, որ այլ կերպ դեպքերի ավարտը չէր էլ պատկերացնում. «Դա ընդամենը ժամանակի խնդիր էր: Նրա մահն ինձ չզարմացրեց»: Ու այդ ասում է մայրը, որ ընդամենը մեկ օր առաջ հանդիպել էր դստեր հետ: Նրանք հանդիպել էին երեկույթից մի քանի ժամ առաջ, ու Էմին մորն ասել էր, թե ինչքան շատ է սիրում նրան: «Դրանք վերջին խոսքերն էին, որ ես միշտ կհիշեմ: Ես ուրախ եմ, որ այդ օրը տեսնվեցինք»:
Դեռևս անհայտ է երգչուհու մահվան պատճառը, ենթադրություն կա որ մահը վրա է հասել թմրանյութերի չարաշահումից:






Facebook
Tweet This
Email This Post
