Մեկը եզրափակչում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | July 26, 2011 14:56
Տրապիզոնում ընթացող Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնի մեկնարկային օրը հայ մարզիկներից հաջող մասնակցեց միայն եռացատկորդ Սաթենիկ Հովհաննիսյանը:
Նա ցույց տալով 12, 37 մ արդյունք, գրավել է 9-րդ տեղը և դուրս եկել եզրափակիչ: Վազորդներ Սամվել Գրիգորյանն ու Դիանա Խուբեսերյանը, 400 մ և 100 մ մրցատարածություններում համապատասխանաբար զբաղեցրել են 12-րդ և 20-րդ տեղերը: Սամվելի արդյունքն է 49,88, իսկ Սաթենիկինը` 12,60:
Թենիսիստ Սուրեն Բաղդասարյանը նախ պարտության է մատնել մակեդոնացի Թեոդոր Դելյանովսկուն, ապա զիջել իտալացի Ֆիլիպո Բալդիին: Կարինե Թությանը թենիսիստուհիների պայքարին հրաժեշտ է տվել հենց առաջին փուլից` պարտվելով Ռիմիա Օլիվիային (Ֆինլանդիա):
Համեստ արդյունքներ են ցույց տվել նաև լողորդները: Դավիթ Հունանյանը թիկնալողի 200 մ մրցատարածությունը հաղթահարել է 2,17.03 ժամանակում և 29 մասնակիցների պայքարում հանգրվանել է 27-րդ հորիզոնականում: 100 մ մրցատարածությունում Վահան Մխիթարյանը 32 մասնակիցների մեջ զբաղեցրել է 30-րդ տեղը` 55,42:






Facebook
Tweet This
Email This Post
