Հալաբյան փողոցում 51-ամյա կնոջ են վրաերթի ենթարկել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 26, 2011 13:29
Հուլիսի 25-ին, ժամը 10.30-ին, «ՎԱԶ-21150» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Հալաբյան փողոցի թիվ 37 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 51-ամյա Աիդա Թ.-ին, ինչի հետևանքով նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ կատարվում է քննություն:






Facebook
Tweet This
Email This Post
