Ջրափրկարարները Սևանում փրկել են խեղդվող տղամարդու
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 26, 2011 12:33
Հուլիսի 25-ին ժամը 15.26-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 14.55-ին Սևանա լճի «Ծովինար» լողափում (Սևանի թերակղզու հարակից հատված) ջրափրկարարները փրկել են խեղդվող տղամարդու` Արագածոտնի մարզի Ավան գյուղի բնակիչ 1959թ. ծնված Սուրեն Սարգսյանին, որին ցուցաբերել են առաջին բուժօգնություն և հանձնել «1-03» ծառայության աշխատակիցներին: Տուժածը հոսպիտալացվել է Սևան քաղաքի հիվանդանոց: Բժիշկների կողմից նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար:






Facebook
Tweet This
Email This Post
