Ավելի քան 150 հազար մարդ է դուրս եկել Օսլոյի փողոցներ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 26, 2011 12:35

Նորվեգիայի մայրաքաղաքի փողոցներ է դուրս եկել մոտ 150 հազար մարդ, որպեսզի հարգի կրկնակի ահաբեկչության զոհերի հիշատակը:

Ինչպես հայտնում է NRK հեռուստառադիոընկերությունը, ցուցարարները մայրաքաղաք են եկել ողջ երկրից: Շատերը ծաղիկներ են բերել, հիմնականում` կարմիր ու սպիտակ վարդեր ու ջահեր: Քաղաքապետարանի մոտ խմբված ամբոխի առջև ելույթ է ունեցել թագաժառանգ Խոկոնը:  Նա ասել է, որ դաժանությունը հաղթելու համար նորվեգացիները պետք է միավորվեն:

Վերջին տվյալների համաձայն, կրկնակի ահաբեկչության հետևանքով զոհվել է 76 մարդ, այսինքն` մայրաքաղաք Օսլոյում պայթյունի հետևանքով զոհվել է 8, իսկ Ութոյա կղզում  հրաձգությունից մահացել է 68 մարդ:

 

 

Դիտվել է 1164 անգամ:
Print Friendly

Leave a Reply