Բուրջանաձեի ամուսինը քաղաքական ապաստարան կխնդրի արտասահմանում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 26, 2011 12:13

Վրաստանի սահմանապահ ոստիկանության նախկին պետը, որ խորհրդարանի  նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեի ամուսինն է, մտադիր է  քաղաքական ապաստարան խնդրել արտասահմանյան երկրներից մեկում: Այդ մասին հայտնել է նրա կինը:  Հատկապես  որ երկրում է Բիցաձեն փախստականի կարգավիճակ ստանալու` չի ճշտվում: Բիցաձեի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ չկան:

Մայիսի 26-ի դեպքերից հետո, երբ իր և կնոջ համախոհների կազմակերպած ցույցը ցրեցին, Բիցաձեն այլևս հասարակության առջև չհայտնվեց: Ավելի ուշ Բուրջանաձեն հասկացրեց, որ ամուսնու գտնվելու վայրը գիտի, սակայն չի պատրաստվում բացահայտել: Իրավապաշտպան մարմիններում արդեն այն կարծիքն է տիրում, որ Բիցաձեն վաղուց է հեռացել  երկրից:

 

Դիտվել է 942 անգամ:
Print Friendly

Leave a Reply