Ձեռքը խցանվել էր կոյուղու խողովակի մեջ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 26, 2011 12:28

Հուլիսի 25-ին ժամը 11.30-ին Շիրակի մարզի «Գյումրի գարեջուր» ՓԲԸ-ի տնօրեն Սանոսյանից տեղեկատվություն է ստացվել, որ իրենց աշխատակցի ձեռքը մնա­­ցել է հաստոցի դետալների միջև և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը եւ մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ ածիկի արտադրամասում, կոյուղու մաքրման աշխատանքների ժամանակ, 1987թ.ծնված Ա.Սարգսյանի ձեռքը խցանվել է կոյուղու խողովակի մեջ:

Ժամը 12.13-ին փրկարարների ուժերով տուժածի ձեռքը անվնաս հանվել է կոյուղագծից, դեպքի վայր ժա­մա­նած «1-03»  ծառայության աշխատակիցների կողմից տուժածին ցուցաբերվել է առաջին բուժօգ­նու­թյուն:

 

Դիտվել է 801 անգամ:
Print Friendly

Leave a Reply