Բրիտանացի գեղանկարիչը ստեղծագործում է կեղտոտ ավտոմեքենաների վրա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 26, 2011 11:52

Ավտոբուսի վարորդն իր մեջ անսպասելիորեն նկարելու շնորհք է հայտնաբերել. նա գլուխգործոցներ է ստեղծում  կեղտոտ, փոշոտ թափքերի վրա:

Այն  ժամանակ, երբ մեզանից մեծամասնության երևակայությունը բավականացնում է հարևանի կեղտոտ մեքենայի վրա ընդամենը` «լվա ինձ» խզբզոցը թողնելու, 38-ամյա բրիտանացի Ռոբերտ Բարդենն իսկական արվեստի գործեր է նկարում:

Առավոտյան  Բարդենի շշմած հարևանները հայտնաբերում  են Բոբ Դիլանի, Ջեյմս Դինի ու Քլին Իսթվուդի դիմապատկերները իրենց մեքենաների վրա: Հիմա նա արդեն անցել է ճարատարապետության գործերին: Իր աշխատանքների համար  կիրառում է հատուկ մատիտ, որի գլխին կտոր է սոսնձած, որպեսզի այն չքերծի ավտոմեքենաները, իսկ ներկանյութն անսահման է` քաղաքային փոշին ու կեղտը. «մարդիկ հաճախ չեն նկատում մեծ քաղաքներում շատ ու շատ բաներ: Արվեստ արարել անպետքից ու տգեղից` շատ հետաքրքիր է: Իմ բոլոր նկարներն իմ տպավորություններն են տեսածից»:

 

Դիտվել է 1080 անգամ:
Print Friendly

Leave a Reply