Հրդեհներ խոտածածկ տարածքներում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 26, 2011 12:03

Հուլիսի 25-ին հանրապետության տարբեր մարզերի խոտածածկ տարածքներում շարունակվել են մոլեգնել հրդեհները: Մասնավորապես հրդեհի հետեւանքով Երեւանի «Վանահովիդ» թա­ղա­մասի հարևանությամբ (Աշտարակի խճուղի) այրվել են 1000 քմ խաղողի այգի և 7000 քմ. խոտածածկ տարածք, Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայի թիվ 44 հասցեում` «Երևան էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի տարածքում` 1000 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Թ.Թորոմոնյան փողոցի հարակից տարածքում` 2000 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 7-րդ կմ-ի հարակից տա­րած­քում (Ագարակ գյուղի մոտ)` 1.8 հա խոտածածկ տարածք և 2000 քմ. խաղողի այգի: Բոլոր նշված դեպքերում հրշեջ-փրկարարների կողմից հրդեհները ժամանակին մեկուսացվել եւ մարվել են:

 

Դիտվել է 759 անգամ:
Print Friendly

Leave a Reply