Վրաստանում վթարի հետևանքով հայ զբոսաշրջիկներ են տուժել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 26, 2011 11:25
Այսօր առավոտյան Վրաստանում հայ զբոսաշրջիկներ են վթարի ենթարկվել։ Ճանապարհային ոստիկանության տվյալներով՝ Քութայիսիի մոտ միմյանց են բախվել երկու միկրոավտոբուսներ, ինչի հետևանքով Հայաստանի 7 քաղաքացի և մեկ տեղի բնակիչ տարբեր մարմնական վնասվածքներ են ստացել։
Տուժածները տեղափոխվել են Քութայիսիի հիվանդանոց։ Բժիշկներն օգնություն են ցուցաբերում հայ զբոսաշրջիկներին և հայտնում, որ նրանց վիճակը միջին ծանրության է, գրում է ГрузияOnline–ը։
Նախնական տվյալներով՝ բեռնատար միկրոավտոբուսը բախվել է զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենային՝ Քութայիսի մտնելիս։ Դեպքի վայրում աշխատում է ոստիկանությունը։
Tert.am






Facebook
Tweet This
Email This Post
