Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Պեկին

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 26, 2011 11:18

Պեկինի քաղաքապետ Գո Ցզինլունի հրավերով Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 26-30-ը պաշտոնական այցով գտնվելու է ՉԺՀ մայրաքաղաք Պեկինում` երկկողմ հարաբերություններ հաստատելու նպատակով:

Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Պեկինի քաղաքապետ Գո Ցզինլունի և մի շարք այլ պաշտոնատար անձանց հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվելու են երկկողմ համագործակցության հետ կապված հարցերը:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի  տեղեկատվության և հասարակայնության հետ  կապերի վարչության հաղորդմամբ, այցի ընթացքում նախատեսվում է քննարկել քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում փորձի փոխանակման, քաղաքի պլանավորման, տրանսպորտի կառավաման, բարեկարգման և կանաչապատման, արտաքին լուսավորման և ձևավորման, ցուցահանդեսների, տոնավաճառների կազմակերպման, հյուրանոցաշինության, սոցիալական բնակֆոնդի կառուցման, «Արտսիթի» և «Նոյլենդ» ներդրումային ծրագրերին չինական կողմի ներգրավման, Պեկինում Երևանի տան և Երևանում Պեկինի տան հիմնման հնարավորության հարցերը:

 

Դիտվել է 1044 անգամ:
Print Friendly

Leave a Reply