ԿԳՆ «թեժ գիծ» 2011-ի առաջին կիսամյակում ստացվել է շուրջ 50 զանգ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 26, 2011 11:02
Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության «թեժ գիծ» 2011-ի առաջին եռամսյակում ստացվել է շուրջ 50 զանգ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունից, զանգերի մեծամասնությունը վերաբերում է դպրոցներում դրամահավաքությանը: Զանգերից շատերն անանուն են:
Վարչությունից տեղեկացրին, որ «թեժ գծին»’ 52-73-43, կատարված զանգերի հեռախոսահամարն արդեն գրանցվում է. զանգահարողներին այդ մասին նախապես զգուշացվում է: Հեռախոսահամարի ֆիքսումից հետո զանգերի թիվն առանձնապես չի նվազել: Ուսուցիչների դեմ ծնողների կողմից բողոքներն առանձնապես շատ չեն: «Թեժ գիծ» զանգահարողները հիմնականում մայրաքաղաքից են, սակայն կան նաեւ մարզերից ստացվող զանգեր:
Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ ուսուցիչների դեմ ստացվող բողոքները բացառիկ դեպքեր են, սակայն ունեցել են նախադեպեր, երբ ուսուցիչը կոպտել կամ հրել է աշակերտին: Ն. Հովհաննիսյանի խոսքով’ նախարարությունն անտարբեր չի մնում եւ անպայման գնում է նման զանգերի հետքերով:






Facebook
Tweet This
Email This Post
