Երեւանի ավտոբուսներում ինտերնետ հասանելիության ամբողջական ապահովման մասին որոշումը կկայացվի աշնանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 26, 2011 10:24
Երեւան քաղաքի ավտոբուսային 3, 15, 16, 22, 28 համարի երթուղիներում ներմուծված անվճար ինտերնետ հասանելիության ծրագիրը կշարունակի գործել փորձնական փուլում մինչեւ նոր ուսումնական տարվա սկիզբը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում Երեւանի քաղաքապետարանին կից գործող «Կառավարման տեխնոլոգիաների ներդրման կենտրոն» ընկերության տնօրեն Արա Յաղջյանը’ հավելելով, որ ներկայում չի կարելի համարել, որ ծառայությունն ամբողջապես փորձակված է, քանի որ ինտերնետի հասանելիությունից առաջնային օգտվողներն ուսանողներն են, իսկ վերջիններս արձակուրդում են:
«Իհարկե, այս մեկ ամսվա ընթացքում արդեն դրական արձագանքներ եղել են, սակայն այն իր հնարավորությունների առավելագույնով դեռեւս չի աշխատում: Այդ պատճառով թե’ քաղաքապետարանը, թե’ նախագիծն իրականացնող ընկերությունը որոշում են կայացրել ծրագիրը թողնել պիլոտային փուլում մինչեւ ուսումնական տարվա սկիզբը»,-ասաց Ա. Յաղջյանը’ հավելելով, որ սեպտեմբերից սկսած’ ուսումնասիրությունների հիման վրա էլ կնշմարվեն ծրագրի հետագա զարգացումները:






Facebook
Tweet This
Email This Post
