Ղրղզստանում գտնվող բարձրլեռնային լիճը կարող է հարթավայր թափվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 25, 2011 17:27

Ղրղզստանի Իսիկ-Կուլի շրջանում սպառնալիքի է վերածվել բարձլեռնային լճերից մեկը, որը գտնվում է 3,3 հազար մետր բարձրության վրա  և կարող է ամեն վայրկյան բերնեբերան լցվել ու դուրս թափվել, ասել են Ղրղզստանի արտակարգ իրավիճակների նախարարության  մամլո ծառայությունից:

Հնարավոր արտակարգ իրավիճակի տեղանքում ԱԻՆ-ի մասնագետներ են, որոնք տեղաբնակներին ու անասնապահներին կոչ են անում զգույշ լինել:

Մերցբախեր  լիճը գտնվում է  Իսիկ-Կուլ առողջարանային լճի հարավային մասում, ուր ամռանը հազարավոր զբոսաշրջիկներ են գալիս: Լճի ծավալը 200 հազար խմ է ու վտանգավորության մակարդակով կարելի է   առաջին կարգ դասել:

 

Դիտվել է 1329 անգամ:
Print Friendly

Leave a Reply