Վլադիմիր Հակոբյանը փրկեց մերոնց

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 25, 2011 17:20

Չինաստանում շարունակվող շախմատի աշխարհի տղամարդկանց թիմային առաջնությունում Հայաստանի և Ադրբեջանի հավաքակնների հանդիպումն ավարտվեց  ոչ-ոքի` 2:2: Խաղաղ արդյունք գրանցվեց Լևոն Արոնյանի և Թեյմուր Ռաջաբովի, Սերգեյ Մովսիսյանի և Վուգար Հաշիմովի պարտիաներում: Գաբրիել Սարգսյանը զիջեց Շաքրիար Մամեդիարովին: Իսկ ահա, Վլադիմիր Հակոբյանը, դժվարին պայքարում առավելության հասնելով Ռաուֆ Մամեդովի նկատմամբ, վերականգնեց հաշվի հավասարակշռությունը:

Դիտվել է 1113 անգամ:
Print Friendly

Leave a Reply