Խղճի ազատությանը և կրոնական կազմակերպություններին վերաբերող օրենսդրական փոփոխությունների քննարկում՝ ՀԽ ենթահանձնաժողովում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 25, 2011 17:13
Հուլիսի 30-ին, ժամը 14:00-ին ՀՀ Հանրային խորհրդի 607 սրահում հրավիրած նիստում ՀԽ կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հարցերով հանձնաժողովի՝ կրոնի հարցերով ենթահանձնաժողովը քննարկելու է Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունների նախագիծը:
Նիստին հրավիրված են ներկայացուցիչներ ՀՀ կառավարությունից և մասնավորապես, արդարադատության նախարարությունից:
ՀԽ անդամներից նիստին ներկա կլինեն կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահ Ռուբեն Սաֆրաստյանը, պաշտպանության, անվտանգության, արտակարգ իրավիճակների հարցերով հանձնաժողովի նախագահ Կարլոս Ղազարյանը և Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը:
ՀՀ Հանրային խորհրդի
տեղեկատվություն






Facebook
Tweet This
Email This Post
