Հարուստ ավար Կիևում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 25, 2011 16:25

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը  մեդալների հարուստ ավարի տիրացավ ուկրաինայի մայրաքաղաք Կիևում կազմակերպված Կմիջազգային մրցաշարում:55 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը եզրափակչում հաղթեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Դիլշոդ Մանսուրովին: 66 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը նույնպես հասավ եզրափակիչում պարտվեց ուկրաինացի ըմբիշին և արժանացավ արծաթե մեդալի: Իսկ ահա, մեր հավաքականի պատիվը պաշտպանող Մուսա Մուրթազալիևը (74 կգ) և Հաջի Մուրադ Նուրմահոմեդովը (84 կգ) չկարողացան հաղթահարել կիսաեզրափակիչ փուլի արգելքը և բավարարվեցին բրոնզե մեդալներով:

Դիտվել է 889 անգամ:
Print Friendly

Leave a Reply