ԱՄՆ-ում մահացել է Բարբի տիկնիկի «կնքահայրը»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 25, 2011 16:22

ԱՄՆ-ում մահացել է Էլիոթ Հենդլերը` Բարբի տիկնիկներ արտադրող  Mattel ընկերության  հիմնադիրներից մեկը: Մահվան պատճառը սրտային անբավարարությունն էր: Հենդլերը 95 տարեկան էր:

Էլիոթ Հենդլերը ծնվել էր 1916-ին, սովորել էր արդյունաբերական դիզայնի քոլեջում: 1940-ականներին իր կնոջ` Ռութի  ու ընկերոջ հետ ստեղծեցին խաղալիքներ արտադրող  Mattel ընկերությունը: 1959-ին ֆիրման ներկայացրեց Բարբի տիկնիկը, որը անվանվել էր դստեր` Բարբարա  Հենդլերի պատվին, իսկ երբ Բարբին ընկեր ունեցավ, որդու պատվին էլ որոշվեց տիկնիկին Քեն կոչել (Քեննեթ Հենդլերը մահացել է 1994-ին, գլխուղեղի ուռուցքից): Հենդլերի կինը` Ռութը, որ հեղինակն էր Բարբիի, մահացել է 2002-ին:

 

Դիտվել է 1715 անգամ:
Print Friendly

Leave a Reply