«Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով ճանապարհաների կառուցումը դադարեցվել է

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | August 31, 2009 18:48

«Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն Արա Հովսեփյանն այսօր շահառուների խորհրդի (ՇԽ) նիստին ասաց, որ Արմավիր-Իսահակյան-Գյումրի երթուղին միակն է, որի վերանորոգման աշխատանքներն ավարտին են հասցվեցել: Մյուսների աշխատանքը տեխնիկական և տնտեսական խնդիրների պատճառով դադարեցվել է:

«Այժմ քննարկում ենք  Մեղրի-Հալավար և Սպիտակ ճանապարհը վերանորոգելու ծրագրին վերադառնալու հնարավոր տարբերակները,-ասաց Հովսեփյանը,- Իսկ ոռոգվող գյուղատնտեսության ծրագիրն ուժի մեջ է. մենք ամեն 3 ամիսը մեկ ֆինանսավորում ենք ստանում կառույցի գլխավոր սեկտորից»:

ՇԽ-ն այսօր հստակեցրեց նաև  սեպտեմբերին կայանալիք ՇԽ անդանդամների նոր ընտրությունների կանոնակարգը և ժամկետը. ՇԽ անդամ կարող են դառնալ այն բոլոր հասարակական կազմակերպությունները, որոնք Արդարադատության նախարարությունում գրանցվել են մինչև ընտրական տարվա օգոստոսի 1-ը: Ընտրական հանձնաժողովը կազմված է 7 հոգուց:

Նախորդ տարի ՇԽ կազմից առաջադրված անդամներից վերընտրվեց միայն 1 թեկնածու` «Շենիկ» ընկերության  տնօրեն Տոնական Ղազարյանը: Ընտրությունը կկայա սեպտեմբերի վերջին շաբաթ օրը:

Վերջին անգամ «Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամ- Հայաստան» ծրագիրը ֆինանսավորվել է հունիսին:

Դիտվել է 1403 անգամ:
Print Friendly

Leave a Reply