Օգոստոսի 4-ին տեղի կունենա Երևան-Մադրիդ-Երևան չվերթը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 25, 2011 15:14

Իսպանիայի Թագավորության տնտեսական զարգացման նախարարությունում տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության և Իսպանիայի Թագավորության միջև օդային տրանսպորտի մասին» համաձայնագրի ստորագրման արարողությունը։

Իսպանական կողմից Համաձայնագիրը ստորագրեց Իսպանիայի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր տնօրեն Մանուել Ամեիխեիրաս Վալեսը, Հայաստանի կողմից՝ Իսպանիայում ՀՀ գործերի հավատարմատար Խորեն Տերտերյանը։

Համաձայնագրի ստորագրման արարողությունից հետո Իսպանիայի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր տնօրենն ու ՀՀ գործերի հավատարմատարը մտքեր փոխանակեցին համագործակցության հեռանկարների վերաբերյալ։

Երկու երկրների միջև կնքված համաձայնագիրը հնարավորություն է ընձեռում կանոնավոր օդային կապ հաստատել երկու երկրների մայրաքաղաքների միջև, ինչն առավել դյուրին կդարձնի երկկողմ փոխգործակցությունը քաղաքական, տնտեսական, մշակութային և զբոսաշրջության բնագավառներում։

Օգոստոսի 4-ին նախատեսված է անդրանիկ չվերթը Երևան-Մադրիդ-Երևան երթուղով։ Այն կիրականացնի հայկական «Արմավիա» ընկերությունը։

 

Դիտվել է 1036 անգամ:
Print Friendly

Leave a Reply