Ավստրալիայում լեռը բարձրանալիս կորել է տուրիզմի նախարարը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 31, 2009 18:51

tim-holdingԱվստրալական Ֆիզերտոպ լեռան տարածքում շարունակվում են Վիկտորիա նահանգի տուրիզմի և ջրային ռեսուրսների նախարարի որոնողական աշխատանքները· նա կորել է 2 օր առաջ` լեռը բարձրանալիս:

Կորած նախարարի որոնողական աշխատանքներում ներգրավված են 80 փրկարարներ: Բրայթ քաղաքում` Մելբուրնից 300 կմ հյուսիսարևելք, Թիմ Հոլդինգի փրկության շտաբ է կազմակերպվել, որտեղ փրկարարներին օգնելու համար ժամանել են Հոլդինգի ընտանիքի անդամները և գործընկերները: Որոնողական աշխատանքներ են իրականացվում արդեն 30 ժամից ավել· այս մասին հաղորդում է «Vesti»-ն:

Փրկարարներն ասել են, որ շնորհակալ կլինեն բոլոր նրանցից, ովքեր կմասնակցեն նախարարի որոնողական աշխատանքներին: Նրանք նշել են, որ Ֆիզերտոպ լեռը դժվարհասանելի տեղանքում է, և այնտեղ գիշերները շատ ցուրտ է լինում:

Փրկարա8ներն անընդհատ արագացնում են աշխատանքի տեմպերը, քանի որ ցրտի, ձյան ու սառույցի պայմաններում ամեն ժամը կարևոր է և կարող է ճակատագրական լինել:

Վիկտորիա նահանգի կառավարության ղեկավար Ջոն Բրամբի խոսքերով` Թիմ Հոլդինգը վերջին անգամ կապ է հաստատել հոր հետ, սակայն ազդանշանը շատ թույլ է եղել տեղանքի անհարթ ռելիեֆի պատճառով:

Դիտվել է 1838 անգամ:
Print Friendly

Leave a Reply