«Ուրալ» ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել ձորը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 25, 2011 14:21

Հուլիսի 22-ին ժամը 19.44-ին ահա­զանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաք տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:

Պարզվել է, որ ժամը 15.35-ի սահմաններում Վայք-Բարձրունի ավտոճանապարհի 27-րդ կիլմետրում (Սերս գյուղի մոտ) դեռևս չպարզված հանգամանքներում զինծառայողներ տեղափոխող “Ուրալ” մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել ձորը: Վթարի հետևանքով վարորդ, Վայոց ձորի Մալիշկա գյուղի բնակիչ, նույն զորամասի պայմանագրային զինծառայող 1971թ. ծնված Նորիկ Հակոբյանը և ուղևոր, Երևան քաղաքի բնակիչ, նույն զորամասի ժամկետային զինծառայող 1992թ. ծնված Գեղամ Դավթյանը  մահացել են տեղում, իսկ 19 զինծառայող ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Երևան և Սիսիան քաղաքների զինվորական հոսպիտալներ:

 

Դիտվել է 1002 անգամ:
Print Friendly

Leave a Reply