Հինգ տարեկան երեխան փակվել էր տանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 25, 2011 14:02
Հուլիսի 22-ին ժամը 15.23-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Երիտասարդական փողոցի թիվ 16 շենքի 13-րդ բնակարանի դուռը փակվել է, տանը գտնվում է հինգ տարեկան երեխա եւ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է Տավուշի Մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:
Ժամը 15.54-ին փրկարարների ուժերով բացվել է բնակարանի դուռը: 2006թ. ծնված Նելլի Հարությունյանը անվնաս հանձնվել է ծնողներին:






Facebook
Tweet This
Email This Post
