Մելիքյան փողոցում տուն է այրվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 25, 2011 13:59
Հուլիսի 22-ին ժամը 14.56-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արալեզ գյուղում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այրվել են Վ. Բաբայանին և Մ. Գալստյանին պատկանող 1.5 հա դեղձի այգին (55 դեղձենի) և Ս. Գալստյանին պատկանող 0.5 հա հնձած ցորենի արտը: Հուլիսի 23-ին ժամը 03.58-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Անուշավան գյուղում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.08-ին, մարվել` 04.55-ին: Այրվել են Լ. Միքայելյանին պատկանող անասնագոմի տանիքի 40 քմ. մակերեսով փայտյա կառուցատարրերը և այնտեղ պահեստավորված 3 խմ. աթար:
Հուլիսի 24-ին`ժամը 15.35-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ռ.Մելիքյան փողոցի թիվ 74 տանը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.43-ին, մարվել` 16.01-ին: Այրվել է Ա.Թիլափյանին պատկանող տան տանիքը 3 քմ. մակերեսով:
Հուլիսի 24-ին ժամը 21.04-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Շիրակի փողոցի թիվ 66 շենքի հարակից տարածքում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.12-ին, մարվել` 21.19-ին: Այրվել է 200 քմ.մակերեսով խոտածածկ տարածք և 6 քմ. ինքնաշեն տնակ:
Հուլիսի 25-ին`ժամը 04.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 144 շենքի բակում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.26-ին, մարվել` 05.37-ին: Այրվել է “Նոյ” ՍՊԸ-ին պատկանող “Մերսեդես-600” մակնիշի 555ԼԼ07 պետհամարանիշով ավտոմեքենայի (վարորդ Ա.Ղազարյան) բեռնախցիկը, շարժիչը և աջ կողմի անիվները:






Facebook
Tweet This
Email This Post
