Թուրքիայում «Հաղթանակի օրը» զուգակցվել է սպանություններով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 31, 2009 18:02

turker4 թուրք զինվորական է զոհվել Թուրքիայի հարավարևելյան Հաքարի նահանգում  ռումբի պայթյունից: Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության` ահաբեկչությունն իրականացրել են քուրդ զինյալները:

Պայթյունն իրականացվել է այն պահին, երբ թուրքական բանակը մայրաքաղաք Անկարայում նշում էր «Հաղթանակի օրը» (1922 թ. Հունաստանի նկատմամբ թուրքական ազգային ուժերի հաղթանակի օրը) և մասնակցում վերջին տարիների ամենամեծ ռազմական շքերթին, որի ընթացքում թուրքական օդուժը ցույց է տվել իր վերջին ձեռքբերումները:

Շքերթին, որը կրում էր «Հզոր բանակ, հզոր Թուրքիա» անվանումը, մասնակցել է 8 հազար զինվորական. ներկա է եղել երկրի քաղաքական ու զինվորական ընտրանին:

Դիտվել է 1354 անգամ:
Print Friendly

Leave a Reply