Աշխարհի ամենամեծ նշագեղձերը հեռացվել են
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 25, 2011 12:01Ամենախոշոր նշագեղձեր ունեցող ամերիկացի Ջաստին Ուերների անունը հայտնվել է Գինեսի գրքում: Ռեկորդային օրգանները չափվել, ապա հեռացվել են Կանզասի կլինիկայում: 21-ամյա Ջաստին Ուերները տարիներ շարունակ տանջվել է քրոնիկ կոկորդաբորբից ու խռռոցից:
Հետազոտությամբ պարզվեց, որ նրա նշագեղձերը մեծացել են այնքան, որ հասել են քթըմպանին: Հիվանդությունը որոշվեց բուժել վիրահատական եղանակով, 2011-ին: Վիրահատությունից հետո պարզվեց, որ նշագեղձերից մեկը 5,33 սմ երկարություն ու 2,79 սմ լայնություն , իսկ երկրորդը` 4,83 սմ երկարություն ու 2,54 սմ լայնություն ուներ: Դրանք նախորդ նմանատիպ ռեկորդը գերազանցել են համապատասխանաբար, 2,03 և 1,52 սմ:
Ռեկորդակիրն ինքը շատ գոհ է, քանի որ դադարել է խռացնել ու հետևաբար, շատ ավելի հանգիստ է քնում ու շնչում:







Facebook
Tweet This
Email This Post
