Տրիասյան շրջանում կենդանական աշխարհը վերացել է մեթանի արտանետումից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 25, 2011 11:39

Պալեոկլիմայագետները պարզել են, որ տրիասա-յուրայի ժամանակաշրջանում կենդանական աշխարհի վերացման պատճառ կարող էր դառնալ ավելի քան 200 մլն տարի առաջ մթնոլորտ արտանետված մեթանի մեծ քանակը:

Մինչ այս հետազոտությունը  կարծում էին, որ կլիմայի կտրուկ փոփոխության հիմնական պատճառն ածխաթթու գազի արտանետումն է եղել`  պայմանավորված  հրաբխային ակտիվությամբ: Նոր հետազոտություններով հաստատել են, որ պատճառը ոչ թե ածխաթթու գազն , այլ հիդրատային վիճակում  գտնվող մեթանն է  (գազի միացությունը ջրի հետ, ցածր ջերմաստիճանում ու բարձր ճնշման տակ):  Պարզել են նաև մեթանի քանակը. ավելի քան 12 տրիլիոն  տոննա մեթան է արտանետվել, որի ջերմոցային էֆեկտը 10 անգամ ավելի  է CO2 ազդեցությունից:

Դիտվել է 1156 անգամ:
Print Friendly

Leave a Reply