Հրդեհներ խոտածածկ տարածքներում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 25, 2011 13:42
Հուլիսի 22-ին, 23-ին եւ 24-ին հանրապետության տարբեր մարզերի խոտածածկ տարածքներում շարունակվել են մոլեգնել հրդեհները: Մասնավորապես հրդեհի հետեւանքով Երևան քաղաքի Արաբկիրի 29/1 փողոցի թիվ 1 տան հարակից տարածքում այրվել է 2000 քմ. խոտածածկ տարածք, Տավուշի մարզի Հաղթանակ գյուղում` 2.8 հա, Սյունիքի մարզի Սյունիք գյուղի գերեզմանատան հարակից տարածքում` 3500 քմ, Երևան քաղաքի Հրազդանի կիրճում` “Գեղամա” ռեստորանային համալիրի հարակից տարածքում`1200 քմ, Երևան քաղաքի “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” եկեղեցու հարակից տարածքում` 1000 քմ, Երևան քաղաքի Աշտարակի խճուղում գտնվող ՀՀ ՊՆ նախկին վարչական շենքի հարակից տարածքում` 5 հա, Արմավիրի մարզի Մրգաստան գյուղի 2-րդ փողոցի թիվ 10 տան բակում` 1500 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Գեղազնիկի փողոցի հարակից տարածքում` 1000 քմ, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի ավտոկայարանի հարակից տարածքում` 2000 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ–Էջմիածին ավտոճանապարհի 8-րդ կմ-ի հարակից տարածքում`1,5 հա, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Երևանյան թաղամասում` 2 հա, Վայոց ձոր մարզի Վայք քաղաքի հարակից զորամասի հրաձգարանի տարածքում` 3 հա, Երևան քաղաքի Բաբայան փողոցի հարակից “Հաղթանակ” զբոսայգում` է 4000 քմ, Արմավիրի մարզի Ծաղկալանջ–Արագած ավտոճանապարհի 2-րդ կմ-ի հարակից տարածքում` 1 հա, Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի Կոտայքի փողոցում` թիվ 1 դպրոցի հարակից տարածքում` է 1000 քմ, Երևան քաղաքի Զաքարիա Քանաքեռցու փողոցում` թիվ 103 դպրոցի հարակից տարածքում` 6000 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ–Երզնկա ավտոճանապարհի 5-րդ կմ-ի հարակից տարածքում` 8000 քմ, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Նատի թաղամասում` էլ.ենթակայանի հարակից տարածքում` 5000 քմ, Երևան քաղաքի Նորագյուղ թաղամասում` մանկական պոլիկլինիկայի հարակից տարածքում` 1000 քմ, Երևան քաղաքի «Հաղթանակ» զբոսայգու հարակից տարածքում (Սարալանջի փողոցի կողմից)` 5000 քմ, Արարատի մարզի Շահումյան գյուղի հարակից տարածքում` 1,5 հա, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Քասախի կիրճում`1000 քմ: Բոլոր նշված դեպքերում հրշեջ-փրկարարների կողմից հրդեհները ժամանակին մեկուսացվել եւ մարվել են:






Facebook
Tweet This
Email This Post
