Ըստ Ռ. Մելքոնյանի` քրդերի անկախության համար պայքարը թեւակոխել է նոր փուլ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 25, 2011 10:57
Քրդերը Թուրքիայի նոր խորհրդարանում, մեծացնելով իրենց ներկայացուցչությունը, այդուհանդերձ այն մեծ ուժը չեն ներկայացնում վերջնական որոշումներ կայացնելու համար:
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը’ հավելելով, որ վերջին շրջանում քրդերի մոտ նկատվում է նոր ակտիվություն, որտեղ շեշտը դրվում է անկախության եւ ինքնավարության վրա:
«Թուրքիան արդեն պարտավոր է հաշվի նստել քուրդ ազգաբնակչության նոր մոտեցումների հետ: Արդեն անցել են ազգային մոտեցումների ձեւավորման փուլերը քուրդ ժողովրդի համար: Այժմ նրանք ցանկանում են վերջնական անկախություն Թուրքիայից»,- ասաց թուրքագետը’ միաժամանակ հավաստիացնելով, որ սա չի կարելի միանշանակ ընդունել որպես վերջնական որոշումներ կայացնելու պահ, քանի որ անկախության համար պայքարն այդ աստիճանի չի հասունացել քուրդ ազգաբնակչության շրջանում:
Տեղեկացնենք, որ հունիսի 12-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում առաջին անգամ քրդամետ «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությունը Խորհրդարանում ստացել է 35 տեղ:






Facebook
Tweet This
Email This Post
