ՀՀԿ խմբակցության քարտուղարը Թուրքիայի ԱԳ նախարարին մեղադրել է ցինիզմի մեջ

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | July 25, 2011 10:46

Ազգային Ժողովում Հայաստանի Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը Թուրքիայի ԱԳ նախարարին մեղադրել է ցինիզմի մեջ:

Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս»-ը, Էդուարդ Շարմազանովն ասել է այս մասին` մեկնաբանելով Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունն այն մասին, որ «հայերը մեր սփյուռքն են»: Ըստ թուրքական մամուլի, Դավութօղլուն այդ մասին ասել էր` հուլիսի 18-ին Անկարայում հանդիպելով հայաստանյան 5 ոչ-կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներին:

Նախեւառաջ, ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավարը, «սփյուռք ունենում են ժողովուրդները, այլ ոչ թե պետությունները»:

«Եվ երկրորդ. ցինիզմի ինչպիսի աստիճան պետք է ունենալ, որպեսզի հավակնություններ դրսեւորել բռնի տեղահանության, Ցեղասպանության արդյունքում առաջացած Սփյուռքի հանդեպ», – ասել է Էդուարդ Շարմազանովը:

 

Դիտվել է 1019 անգամ:
Print Friendly

Leave a Reply