Ռուսաստանի ամենաբարձրահասակ մարդն այլևս չի քայլում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | հուլիսի 25, 2011 7:34

Ռուսաստանի ամենաբարձրահասակ մարդը` բասկետբոլի վետերան Ալեքսանդր Սիզոնենկոն, պայքարում է ծանր հիվանդության դեմ: Մեկ ամիս առաջ  նախկին բասկետբոլիստը, որը հիվանդ է օսթեպորոզով (ոսկրահյուսվածքի քայքայում),  ընկել է իր բնակարանում և չի կարողացել ոտքի կանգնել: Ընկերները բժիշկ են կանչել. պահանջվում էր վիրահատություն կատարել, սակայն, ուժեղ արյունահոսության պատճառով մասնագետները որոշել են սահմանափակվել տեղային բուժմամբ:

Այժմ նա նույնիսկ անթացուպով չի կարողանում քայլել: Ականատեսները պատմում են, որ նա հիմա պառկած է իր սենյակում և  անկողնուց չի կարողանում վեր կենալ:

Ալ. Սիզոնենկոն ծնվել է 1959-ին: 1976-78 թթ. եղել է «Սպարտակ» բասկետբոլային ակումբի կենտրոնական խաղացող: Տարբեր տվյալների համաձայն, Սիզոնենկոյի հասակը 237-245 սմ է: Նա համարվում է Ռուսաստանի ամենաբարձրահասակ մարդը:

 

Դիտվել է 1422 անգամ:

Leave a Reply