Նյու Յորքում մեկ օրում 659 միասեռ ամուսնություն է գրանցվել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 25, 2011 7:11
Կիրակի` հուլիսի 24-ին, Նյու-Յորքում գրանցվել է 659 միասեռ ամուսնություն: Նույն օրը իրավական ուժ է ստացել միասեռ ամուսնությունները թույլատրող օրենքը: Առաջին զույգը 77 և 85-ամյա զույգն է, եղել, որոնցից ավելի տարեցը ներկայացել է հաշմանդամության սայլակով: Կանայք ավելի քան 23 տարի միասին են ապրում:
Նույն օրը ողջ նահանգով մեկ բողոքի ակցիաներ էին` միասեռ ամուսնությունների դեմ: Ոմանք նույնիսկ հայտարարում էին, թե փորձում են չեղյալ հայտարարել այդ ամուսնությունները:
Նյու-Յորքն իր չափերով ամենամեծ ու 6-րդ նահանգն է, որ նման ամուսնությունները թույլատրել է և պաշտոնաապես գրանցել:






Facebook
Tweet This
Email This Post
