Նորվեգացի ահաբեկիչը խոստովանել է իր մեղքը. այժմ նրան կդատեն
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 24, 2011 12:35
Անդերս Բրեյվիկ Բերինգի անունն արդեն երկու օր է աշխարհի մամուլի էջերից չի իջնում: Ոստիկանությունը հայտարարել է գլխավոր կասկածյալի անունը: Ութոյա երիտասարդական ճամբարի վրա, ինչպես և դրանից 2 ժամ առաջ Օսլոյի կենտրոնում պառլամենտի շենքի մոտ կատարած պայթյունի համար համար մեղադրվում է 32-ամյա Անդերս Բերինգը:Հարցաքննության ընթացքում նա խոստովանել է իր մեղքը. գտնում է , որ իր արարքը գազանային է , սակայն անհրաժեշտ ու մտադիր է դրա դրդապատճառների մասին խոսել դատալսման ժամանակ: Լայն արձագանք են գտել ինտերնետում հայտնված նրա մի քանի գրառումները. Բերինգի քաղաքական հայացքները կարելի է համարել աջ-ծայրահեղական ու հակամահմեդական:
Ողբերգությունը կատարվել է ուրբաթ օրը, երեկոյան.ոստիկանական համազգեստով տղամարդը մեկուկես ժամ գնդակահարել է տեղի ճամբարում հանգստացող դեռահասներին: Զինված հարձակման հետևանքով, պաշտոնական տվյալների համաձայն, կա 85 զոհ և անհետ կորած 5 մարդ: Կառավարական տան մոտ տեղի ունեցած պայթյունից զոհվել է 7 մարդ, տասնյակ մարդիկ էլ վիրավորվել են: Բերինգի հանցանքը եթե ապացուցվի, ապա նա կազատազրկվի 21 տարով: Իրավապաշտպան մարմինները ստուգում են նաև համագործակիցներ ունենալու փաստը:






Facebook
Tweet This
Email This Post
