Էմի Ուայնհաուզին գտել են Լոնդոնում` մեռած
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 24, 2011 0:33
Հանրահայտ երգչուհու մարմինը գտել են սեփական բնակարանում:Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը հաստատել է ողբերգական լուրը: Էմին ընդամենը 27 տարեկան էր. նա հայտնի էր իր սկանդալային բնավորությամբ, թմրանյութերի ու ալկոհոլի հանդեպ թուլությամբ: Հայտնի է, որ վերջին անգամ Բելգրադում անհաջող ելույթից հետո, նա Եվրոպայում պլանավորած համերգները հետաձգել է ու այլևս նրան ոչ մեկը չի տեսել: Ոչ պաշտոնական վարկածի համաձայն, նա մահացել է թմրանյութի չարաշահման հետևանքով կամ էլ ինքնասպանություն է գործել: Մահվան իսկական պատճառը պարզ կդառնա վաղը:






Facebook
Tweet This
Email This Post
