Արագածոտնում քամին մեծ վնասներ է պատճառել

ՄԱՐԴԻԿ | | June 5, 2009 14:09

Հունիսի 4-ին` ժամը 19.30-ի սահմաններում, Արագածոտնի մարզում տեղացած առատ անձրևն ուղեկցվել է ուժեղ քամով, ինչն էլ մարզում ավերածությունների պատճառ է դարձել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են մարզային փրկարարական վարչությունից, տարերքն առավել նկատելի է եղել Աշտարակի տարածաշրջանում:

Փոթորկից վնասվել են շուրջ 2000 քմ. տարածք ունեցող «Օշական-ջերմոցներ» ԲԲԸ տնտեսությունը, Ղազարավան գյուղում էլ մեկ անասնաֆերմայի տանիք է քանդվել: Նույն գյուղում շրջվել է 5 էլեկտրասյուն:

Ներկայումս ընթանում են էլեկտրասյուների վերականգնման աշխատանքները: Իսկ քամու պատճառած վնասի ընդհանուր չափը դեռեւս ուսումնասիրման փուլում է:

Դիտվել է 1226 անգամ:
Print Friendly

Leave a Reply