Հայաստանի հավաքականն ամրապնդվեց առաջին տեղում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 23, 2011 18:45

Չինաստանում անցկացվող շախմատի աշխարհի տղամարդկանց առաջնությունում շարունակում են վստահորեն խաղալ Հայաստանի ներկայացուցիչները: 6-րդ տուրում մերոնք 2,5:1,5 հաշվով առավելության հասան Հնդկաստանի թիմի նկատմամբ: Լևոն Արոնյանը, հանդես գալով սպիտակ խաղաքարերով, հաղթեց Պետալա Հարիկրիշնային: Իսկ ահա, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը մրցակիցների հետ խաղաղ դաշն կնքեցին: Չինաստանի հավաքականը հաղթեց Եգիպտոսի թիմին` 3,5:0,5: Ռուսաստան- Ուկրաինա, Իսրայել-Ադրբեջան, ԱՄՆ-Հունգարիա մրցամարտերում գրանցվեց 2:2 հաշիվը: Այսպիսով, Հայաստանի հավաքականը միավորների իր պաշարը հասցրեց 10-ի և ամրապնդվեց առաջին տեղում: 2 միավորով ետ են մնում Ռուսաստանի և Հունգարիայի ներկայացուցիչները: 7-ական միավոր են հավաքել Չինաստանի և Ուկրաինայի, 6-ական միավոր` Ադրբեջանի և ԱՄՆ-ի թիմերը: Իսրայելի ընտրանին ունի 5, Հնդկաստանի` 3, Եգիպտոսի` 0 միավոր: Վաղը մերոնք ուժերը կչափեն Հունգարիայի ներկայացուցիչների հետ: Այդ երկրի ընտրանին գլխավորում է Հայաստանի հավաքականի  մարզիչ, գրոսմայստեր Արշակ Պետրոսյանի փեսան` Պետեր Լեկոն:

 

 

 

 

Դիտվել է 919 անգամ:
Print Friendly

Leave a Reply