Նախագահ Սարգսյանը ցավակցել է Նորվեգիայի դեպքերի կապակցությամբ

Պաշտոնական, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | July 23, 2011 17:47

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Նորին Մեծություն Նորվեգիայի Թագավոր Հարալդ V-ին և Նորվեգիայի Թագավորության վարչապետ Յենս Ստոլտենբերգին` Օսլոյում և Ուտոյա կղզում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների կապակցությամբ, որի արդյունքում զոհվել են տասնյակ անմեղ մարդիկ: Սերժ Սարգսյանը նշել է, որ այս ծանր պահին, Հայաստանի ժողովուրդը նեցուկ է կանգնած նորվեգացի բարեկամ ժողովրդին և կիսում է նրան բաժին ընկած վիշտը: Նախագահի խոսքով, այդ դատապարտելի ոճրագործությունները ևս մեկ անգամ ընդգծում են միջազգային հանրության կողմից անհանդուրժողականության դեմ վճռական պայքար մղելու անհրաժեշտությունը:

 

 

Դիտվել է 1053 անգամ:
Print Friendly

Leave a Reply